Մեր մասին
ով ենք մենք
AMAA-ի Հանքավանի ճամբարային համալիրը ժամանակակից, բազմաֆունկցիոնալ եւ արժեքահեն միջավայր է, որը միավորում է հանգիստը, գործնական հանդիպումները եւ բազմաբնույթ միջոցառումների կազմակերպումը մեկ ամբողջական վայրում։
2003 թվականից ի վեր այստեղ իրենց հանգիստն են անցկացրել ավելի քան 55 հազար երեխաներ՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։ Տարիների ընթացքում «Շողիկ» ճամբարը ձեւավորել է վստահելի միջավայր՝ նպաստելով առողջ ապրելակերպի, հոգեւոր, ազգային եւ համամարդկային արժեքների զարգացմանը։
2025 թվականի սեպտեմբերին, ամբողջական հիմնանորոգումից հետո, Համալիրը շահագործման հանձնվեց նոր՝ «բոլորը մեկում» (all-in-one) ձեւաչափով՝ առաջարկելով ծառայություններ տարվա բոլոր եղանակներին։
ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հանքավանի «Շողիկ» ճամբարը ավելի քան երկու տասնամյակ եղել է կրթական, մշակութային եւ ժամանցային ծրագրերի իրականացման կենտրոն։
Ժամանակի ընթացքում այն վերածվել է ժամանակակից համալիրի՝ պահպանելով իր հիմնարար արժեքները եւ միաժամանակ ընդլայնելով ծառայությունների շրջանակը։
Այսօր Համալիրը ներկայանում է նոր որակով՝ որպես վայր, որտեղ հնարավոր է համատեղել ճամբարային փորձառությունը, հարմարավետ գիշերակացը, կոնֆերանսային հանդիպումները եւ մասշտաբային միջոցառումները։
մեր Առաքելությունը
Արտացոլելով հոգատարության եւ հավատքի երկարատեւ ժառանգությունը՝ AMAA-ի Հանքավանի ճամբարի տեսլականը կյանքի է կոչվում որպես տարվա բոլոր ամիսներին գործող կենտրոն՝ կրթության, հանգստի եւ համայնքային կյանքի համար, որտեղ ժամանակակից ենթակառուցվածքներն ու Հայաստանի բնության գեղեցկությունը ապահովում են աճի, ստեղծարարության եւ ընկերասիրության միջավայր երեխաների, համայնքների եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից ժամանած խմբերի համար։
Մեր առաքելությունն է ստեղծել հարմարավետ, անվտանգ եւ ոգեշնչող միջավայր, որտեղ այցելուները կարող են հանգստանալ, աշխատել, համագործակցել եւ կազմակերպել տարբեր ձեւաչափի միջոցառումներ՝ մեկ վայրում։
ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Սկսեք պլանավորել ձեր ճամբարը, կորպորատիվ միջոցառումը, համաժողովը կամ հանգիստը հենց այսօր: Մեր թիմը կօգնի ընտրել լավագույն լուծումը ձեր կարիքներին համապատասխան: