Կոնֆերանս սրահ – մինչեւ 35 անձ
Կոնֆերանս սրահը վիրտուալ բաժանված է երեք հարմարավետ գոտու՝
- դասընթացների եւ սեմինարների անցկացման տարածք,
- խաղերի անցկացման հատված,
- ընդմիջման համար նախատեսված հարմարավետ գոտի՝
- սուրճի ընդմիջումների կազմակերպման հնարավորությամբ։
Սրահը հագեցած է ժամանակակից պրոյեկտորով, հարմարավետ կահույքով, խաղային հատվածով եւ լիարժեք կահավորված խոհանոցով։
Այն իդեալական է դասընթացների, սեմինարների, թրեյնինգների, հանդիպումների եւ թիմբիլդինգների կազմակերպման համար։
Դահլիճներ – մինչեւ 350 անձ
Համալիրը ներառում է երեք տարբեր սրահ՝
- մեծ դահլիճ՝ մինչեւ 350 անձի համար՝ նախատեսված համերգների, ներկայացումների եւ մասշտաբային միջոցառումների համար,
- միջին սրահ՝ մինչեւ 50 անձի համար՝ քննարկումների եւ աշխատանքային հանդիպումների նպատակով,
- փոքր սրահ՝ 10–15 անձի համար՝ փակ հանդիպումների եւ թիմային աշխատանքի համար։